(Սիրով ու հարգանքով` Նիկոլ Փաշինյանին)
Ցնծա բյուրվիշապ Հայաստան աշխարհ, Փրկության արև Վահագնիդ տեսար:
Հովհ. Հովհաննիսյան
Տարբեր են բոլոր ազգերն աշխարհում
Ապրելակերպով ու նիստ ու կացով
Յուրաքանչյուրն իր պահն է փնտրում,
Երբ լռել խոհեմ, երբ ճչալ ահեղ:
Հայ ժողովուրդը դարերից եկող,
Տառապանքներին դառած ուղեկից,
Մեկ թվում է լուռ, բախտին հարմարվող,
Մեկ մռնչում է կեղեքող ցավից:
Ու ինչքան դարերը հոսեն, հեռանան,
Հայ ժողովուրդը որպես փենոմեն,
Հերոսների պես իր դյուցազնական,
Ազգի փրկության այրեր կծնե:
Ահա այդ այրը` Նիկոլ Փաշինյան,
Նա հասունացավ մեր աչքի առաջ`
Կոռուպցիայի ու թալանի դաշտում
Իր հայտարարած ահեղ մարտերում:
Նա Վահագնացավ մարտում անզիջում,
Շարքերից հանեց թալանչիներին,
Տարված գողոնը ետ տվեց ազգին,
Մեղավորներին արժանի պատժեց:
Զինվորագրվեք բոլորդ նրան,
Քանդեցեք կյանքի խութերն անտես,
Հպարտ կերտեցեք հայոց ապագան,
Որ շողա կյանք բորբ արևի պես:
Ամենադժվար կեռմանների մեջ
Պոկեցեք Չարի արմատը հողից,
Թող ինքնամաքրվի ազգը մինչև վերջ,
Որ չբողբոջվի չարիքը նորից:
Հպարտ կլինեք աշխարհում հավետ,
Որ այս կոռուպցիոն, նողկալի դարում
Կարող եք ապրել սիրով իրար հետ
Ու կյանք արարել հավասար դաշտում:
Թող ՝՝՝ քեզ Աստված ուժ տա, բարություն,
Որ դու տկարին, խեղճին զորավիգ դառնաս,
Փշրես ամենուր բազուկը չարի,
Իշխանությունը չմնա անհաս:
Պիտի չար լինես բոլոր նրանց դեմ,
Որոնք ոտնատակ են տալիս երկրում
Նյութական բարիք արարող մարդուն
Ու նրա արդար խիղճը կողոպտում:
Երկրում պիտի վերահաստատել
Արդարությունը սոցիալական,
Աստիճանաբար ամեն տեղ մեղմել
Դրսևորումը բևեռվածության:
Մի նոր աշխար ենք կերտում մենք այսօր,
Կերտում նոր հոգի, նոր սեր ու նոր տուն,
Խաղաղությամբ է տունը միշտ կանգուն,
Ձեռ-ձեռքի տված, սիրով մի անհուն:
Այն ժամ կմնաս հավերժող բարդի,
Անպարտ զինվորը կյանքում ու մարտի,
Հայոց քերթության իմաստուն Նարեկ,
Մեր հորիզոնում` անմահ մի արեգ:
Ագռավաքարից դուրս եկած Մհեր,
Հայորդիաց համար հոգատար մի հեր,
Հայոց սահմանին` արդարամարտիկ,
Առաքինավարք Մոնթե Մելքոնյան:
Դու Սասնա ծուռ ես` հենց թլոր Դավիթ,
Դարերից եկած հայոց վեհ իգիթ,
Թուր-Կայծակին է մի ձեռքիդ հզոր,
Մի ձեռքիդ` Հայկի նետը ահավոր:
Այսօր բռնության շղթա ես փշրում,
Որ մեր փրկության գարունը բերես,
Դեռ ոչ մի հերոս չի եղել քեզ պես
Ոչ ասք լեգենդում, ոչ առասպելներում:
Կարգախոսներդ կյանքից են բխում,
Որ կուտակված են բոլորիս սրտում,
Քո հրահանգով ելել են փողոց`
Ջարդելու բախտի դռները մեր գոց:
Դու սերմանում ես ազնիվն ու բարին,
Քո բաց ձեռքերով չարիքը վանում
Եվ այդ գրոհի, վեհության պահին
Զորքդ խտանում է ու միշտ զորանում:
Լուսռ առավռտ դու նավասարդի
Անհանգիստ Սմբատ Զարե հավանցի,
Ազատության խիղճ Մահաթմա Գանդի,
Լեգենդար Ֆիդել Կաստրո Ռուս:
Առաքինության դրոշը ձեռքիդ,
Հանուն հայության հոգսը ուսերիդ
Շուրջդ հավաքած փոքրին, մեծին,
Խինդ ու հրճվանք բերիր ամենքին:
Դու որպես հայազուն Կաստրո Ռուս
Ազգը պիտ պահես ուրախ, միահյուս,
Որ այսուհետև կյանքը մեզ ժպտա,
Չմնա որպես հեռավոր մի հյուս:
Դու մեզ անվարան առաջ ես տանում,
Որպես թրծված, խոհուն առաջնորդ,
Նոր Հայաստանի դռներն ենք բացում՝
Վերակերտենք այն, շեն ու լուսահորդ:
ՀԵՏ ԳՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ
Հայաստանը միշտ եղավ հիմնավոր
Արցախ աշխարհի անվտանգության
Ապահովության մեծ երաշխավոր,
Թե նրա հարցի կարգավորության
Համաշխարհային ողջ ատյաններում,
Թե հրահրված մարտի դաշտերում.
Իրավիճակը փոխված է հիմա,
Դիրքորոշումը օրն է վաղվա…
Ջամալ Թադևոսյան
Ստեփանակերտ
Թողնել պատասխան