ՈՂՋՈՒՅՆ ՔԵԶ, ԻՄ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ

inx960x640

(Սիրով ու հարգանքով` Նիկոլ Փաշինյանին)

Ցնծա  բյուրվիշապ    Հայաստան աշխարհ, Փրկության արև Վահագնիդ տեսար:

Հովհ. Հովհաննիսյան

 

Տարբեր են  բոլոր  ազգերն    աշխարհում

Ապրելակերպով   ու  նիստ  ու   կացով

Յուրաքանչյուրն   իր  պահն  է   փնտրում,

Երբ  լռել  խոհեմ, երբ  ճչալ  ահեղ:

Հայ ժողովուրդը  դարերից  եկող,

Տառապանքներին  դառած  ուղեկից,

Մեկ  թվում է  լուռ, բախտին   հարմարվող,

Մեկ  մռնչում  է  կեղեքող   ցավից:

 

Ու  ինչքան  դարերը  հոսեն, հեռանան,

Հայ ժողովուրդը  որպես  փենոմեն,

Հերոսների  պես  իր   դյուցազնական,

Ազգի  փրկության  այրեր  կծնե:

 

Ահա  այդ  այրը` Նիկոլ   Փաշինյան,

Նա  հասունացավ  մեր   աչքի  առաջ`

Կոռուպցիայի  ու թալանի   դաշտում

 

Իր  հայտարարած  ահեղ  մարտերում:

 

Նա  Վահագնացավ մարտում  անզիջում,

Շարքերից  հանեց  թալանչիներին,

Տարված  գողոնը  ետ  տվեց   ազգին,

Մեղավորներին  արժանի  պատժեց:

 

Զինվորագրվեք  բոլորդ   նրան,

Քանդեցեք  կյանքի  խութերն  անտես,

Հպարտ  կերտեցեք   հայոց  ապագան,

Որ շողա կյանք  բորբ  արևի  պես:

 

Ամենադժվար  կեռմանների մեջ

Պոկեցեք  Չարի արմատը հողից,

Թող ինքնամաքրվի ազգը մինչև վերջ,

Որ չբողբոջվի չարիքը նորից:

 

Հպարտ կլինեք աշխարհում հավետ,

Որ այս կոռուպցիոն, նողկալի դարում

Կարող եք ապրել սիրով իրար հետ

Ու կյանք արարել հավասար դաշտում:

 

Թող ՝՝՝ քեզ  Աստված ուժ տա, բարություն,

Որ դու տկարին, խեղճին զորավիգ դառնաս,

Փշրես ամենուր բազուկը չարի,

Իշխանությունը չմնա անհաս:

 

Պիտի չար լինես բոլոր նրանց դեմ,

Որոնք ոտնատակ են տալիս երկրում

Նյութական բարիք արարող մարդուն

Ու նրա արդար խիղճը կողոպտում:

 

Երկրում պիտի վերահաստատել

Արդարությունը սոցիալական,

Աստիճանաբար ամեն տեղ մեղմել

Դրսևորումը բևեռվածության:

 

Մի նոր աշխար ենք կերտում մենք այսօր,

Կերտում նոր հոգի, նոր սեր ու նոր տուն,

Խաղաղությամբ է տունը միշտ կանգուն,

Ձեռ-ձեռքի տված, սիրով մի անհուն:

 

Այն ժամ կմնաս հավերժող բարդի,

Անպարտ զինվորը կյանքում ու մարտի,

Հայոց քերթության իմաստուն Նարեկ,

Մեր հորիզոնում` անմահ մի արեգ:

 

Ագռավաքարից դուրս եկած Մհեր,

Հայորդիաց համար հոգատար մի հեր,

Հայոց սահմանին` արդարամարտիկ,

Առաքինավարք Մոնթե Մելքոնյան:

 

Դու  Սասնա ծուռ ես` հենց թլոր Դավիթ,

Դարերից եկած հայոց վեհ իգիթ,

Թուր-Կայծակին է մի ձեռքիդ հզոր,

Մի ձեռքիդ` Հայկի նետը ահավոր:

 

Այսօր բռնության  շղթա  ես  փշրում,

Որ մեր  փրկության  գարունը  բերես,

Դեռ  ոչ մի  հերոս չի  եղել  քեզ  պես

Ոչ  ասք  լեգենդում, ոչ  առասպելներում:

 

Կարգախոսներդ  կյանքից  են  բխում,

Որ  կուտակված  են  բոլորիս  սրտում,

Քո  հրահանգով   ելել  են  փողոց`

Ջարդելու  բախտի  դռները  մեր  գոց:

 

Դու  սերմանում  ես ազնիվն ու  բարին,

Քո  բաց ձեռքերով  չարիքը  վանում

Եվ  այդ գրոհի, վեհության  պահին

Զորքդ  խտանում  է ու  միշտ  զորանում:

 

Լուսռ  առավռտ  դու  նավասարդի

Անհանգիստ  Սմբատ  Զարե  հավանցի,

Ազատության  խիղճ  Մահաթմա  Գանդի,

Լեգենդար  Ֆիդել  Կաստրո  Ռուս:

 

Առաքինության  դրոշը  ձեռքիդ,

Հանուն  հայության  հոգսը  ուսերիդ

Շուրջդ  հավաքած  փոքրին, մեծին,

Խինդ  ու  հրճվանք  բերիր  ամենքին:

 

Դու  որպես  հայազուն  Կաստրո  Ռուս

Ազգը   պիտ  պահես   ուրախ, միահյուս,

Որ  այսուհետև   կյանքը  մեզ  ժպտա,

Չմնա  որպես  հեռավոր   մի  հյուս:

 

Դու մեզ  անվարան  առաջ  ես   տանում,

Որպես  թրծված, խոհուն  առաջնորդ,

Նոր  Հայաստանի  դռներն  ենք  բացում՝

Վերակերտենք  այն, շեն  ու   լուսահորդ:

 

ՀԵՏ  ԳՐՈՒԹՅԱՆ   ՓՈԽԱՐԵՆ

 

Հայաստանը  միշտ  եղավ  հիմնավոր

Արցախ  աշխարհի   անվտանգության

Ապահովության  մեծ  երաշխավոր,

Թե  նրա  հարցի  կարգավորության

Համաշխարհային  ողջ  ատյաններում,

Թե  հրահրված  մարտի  դաշտերում.

Իրավիճակը   փոխված  է  հիմա,

Դիրքորոշումը   օրն   է    վաղվա…

 

Ջամալ   Թադևոսյան

Ստեփանակերտ

 

 

Դիտումների քանակը: 4775
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Georgy Gazaryan