ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ օգոստոսի 1-10-ը կանցկացվի «Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնը:
Այս տարի փառատոնը նվիրված է հայ մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 85-ամյակին: Փառատոնի շրջանակում կցուցադրվի 21 մոնոներկայացում, որից մեկը՝ «Տիեզերքը մեր տունն է» մանկական ներկայացումը, Դավիթ Եղիազարյանի մասնակցությամբ:
Փառատոնի ծրագրով նախատեսված բոլոր ներկայացումները կցուցադրվեն նաև առցանց՝ ուղիղ հեռարձակմամբ։
Թողնել պատասխան