Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Օգոստոսի 21-ին, ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատների որոնողական աշխատանքների արդյունքում Մարտունու շրջանի Կամար տեղամասում հայտնաբերել և տարհանել են ևս երկու հայ զինծառայողի աճյուն։
Նրանց ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Օգոստոսի 21-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1647 աճյուն:
Թողնել պատասխան