Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ

2671

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահն այսօր հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և այնտեղ տեղի ունեցող վերջին զարգացումները:

Կառավարության հաղորդմամբ` Նիկոլ Փաշինյանն ու Էմանյուել Մակրոնը շեշտել են Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման կարևորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման համար:

Փաշինյանը բարձր է գնահատել տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ Մակրոնի գործադրած ջանքերը:

Նրանք անդրադարձել են նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերություններին և մի շարք ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարներին:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ղեկավարը օրերսհեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահի հետ: Պուտինն ու Մակրոնը քննարկել էին նաև ղարաբաղյան խնդիրը:

Դիտումների քանակը: 3939
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին