Որոնողական աշխատանքներն իրականացվել են Վարանդայի շրջանում

ԱԻՊԾ

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Հուլիսի 30-ին, ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատների որոնողական աշխատանքները իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ Աղբյուրի փոխանցմամբ որոնումներն արդյունք չեն տվել. աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Սակայն ԱՀ ՊԲ տարածած հայտարարության համաձայն հայտնաբերել և տարհանել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։

Որոնողական աշխատանքներն իրականացվել են Վարանդայի շրջանումՈրոնողական աշխատանքներն իրականացվել են Վարանդայի շրջանում

Հուլիսի 29-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1619 աճյուն:

Փրկարար-որոնողական աշխատանքները շարունակվում են:

Դիտումների քանակը: 4018
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին