Զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները տևական դադարից հետո վերսկսել են։ Այդ մասին տեղեկացնում է ՆԳՆ ԱԻՊ ծառայությունը։ Աշխատանքները կիրականացվեն 4 ջոկատով՝ Հադրութի շրջանում, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններում:
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ից ադրբեջանական կողմի պահանջով որոնողական աշխատանքները դադարեցվել էին:
Մարտի 2-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1485 աճյուն:
Թողնել պատասխան