ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու նիստը, որը մեկնարկվել էր 2022 թվականի հունվարի 7-ին` ժամը 10։00-ին, դեռ շարունակվում է։ Արդեն 2 շաբաթ է` Փարաքարում չեն կարողանում համայնքի ղեկավար ընտրել։ Ընտրությունների արդյունքում հաղթել է «Ապրելու երկիրը», սակայն «Դավիթ Մինասյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կոալիցիա են կազմել և միասնական թեկնածու ներկայացրել Դավիթ Մինասյանին։ Ավագանու երկու նիստ արդեն տապալվել է։
Փարաքարի ավագանու երեք խմբակցությունները մոտ 1,5 ժամ առաջ ընդմիջում էին խնդրել, որպեսզի համատեղ կառավարման մեխանիզմ ներկայացնեն։ Սակայն այդպես էլ կոնսենսուսի չեն եկել։
Այդ ընթացքում անհայտ անձը զանգահարել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն և հայտնել, որ մշակույթի տան շենքում, որտեղ պիտի անցկացվեր ավագանու նիստը, պայթուցիկ է տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել փրկարարները, սակայն ոչ մի պայթուցիկ չեն հայտնաբերել։
Թողնել պատասխան