Փառուխում հիմա ռուս խաղաղապահներն են

IMG_20220328_225450_349

Թշնամին որոշակի քանակությամբ իր զորքը հետ է քաշել Փառուխից, որտեղ այժմ ռուս խաղաղապահներն են։ Գրում է Հանուն հայ զինվորի ՀԿ նախագահ, «Բանակ-ինֆո» կայքի համակարգող Դավիթ Թորոսյանը` հավելելով, որ նշված տարածքում միայն ռուս խաղաղապահներն են, իսկ հայկական բանակից ոչ մի ներկայացուցիչ չկա։

«Թշնամին շարունակում է որոշակի քանակությամբ կենդանի ուժով դիրքավորված մնալ Քարագլխի մի երեսին, այն հատվածը որտեղ մոտավորապես այժմ գտնվում է թշնամական զորքը, կոչում են «Պուզտի քար», այդ հատվածից հրաժարվում են դուրս գալ և փորձում են գյուղի նահանջած վայրից որտեղ հիմա են, «ճանապարհ» ունենալ դեպի Քարագլխի զբաղեցրած հատված։ Կարեւոր է հասկանալ և իմանալ, որ այստեղ խնդիրը առաջնահերթ Փառուխ գյուղը չէ, քանի որ Քարագլուխը զբաղեցնելուց հետո ուղիղ դիտարկվող կդառնա նաև Խրամորթը և ըստ էության դուրս գալով գյուղից թուրքերը միևնույնն է թույլ չեն տա այդտեղ մարդ բնակվի, իսկ այդտեղ դիրքավորվելուց հետո, հնարավոր հետագա զարգացման համար Քարագլուխը կարող է հանդիսանալ հրաշալի ելման բնագիծ, ինչը մեզ համար բավականին ռիսկային է։ Սա ընդամենը մի գյուղի խնդիր չէ»,- նշում է Թորոսյանը։

Այդ փաստը հաստատվել է նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից տարածված հաղորդագրությամբ։

Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ մարտի 24-ին ադրբեջանական զինուժը շփման գիծը հատել է Փառուխ գյուղի շրջանում, ինչով խախտել է եռակողմ հայտարարության 1-ին կետը:

«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը որոշում է կայացրել լրացուցիչ ուժեր ներգրավել Ադրբեջանի զորքերի հետագա առաջխաղացումը կանխելու համար:

Ներկայումս բնակավայրը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»,- նշված է հաղորդագրությունում։

Դիտումների քանակը: 4533
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին