Փաշինյանը Էրդողանին հանդիպման առաջարկ է արել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր լրագրողերի հետ զրույցում հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ ՓաշինյանըՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջոցով իրեն հանդիպման առաջարկ է արել:

«Վրաստանի վարչապետն ինձ փոխանցեց Նիկոլ Փաշինյանի` ինձ հետ հանդիպման առաջարկը։ Եթե Հայաստանի վարչապետն ուզում է հանդիպել ինձ հետ, ապա Հայաստանը պետք է դրական քայլեր ձեռնարկի։ Եթե այդ հանդիպումը կայանա, Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատի»,- հայտարարել է Էրդողանը՝ ՄԱԿ-ի հերթական գագաթնաժողովից առաջ տված ասուլիսում։

Այնուհետև Էրդողանն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» թեմային` հույս հայտնելով, որ միջանցքը բացելով Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած լարվածությունը կչեզոքացվի:

Դիտումների քանակը: 4470
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին