2 հայ քաղաքացի հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՀՀ ԱԱԾ

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱ) տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ (տվյալները հայտնի են) Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից։

«ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ»,- նշված է ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ։

Դիտումների քանակը: 4241
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին