Բանակցությունները բարեհաջող են ավարտվել հայկական կողմի համար․ Hraparak.am

Lake_Sev_02_(cropped)

«Քիչ առաջ շուրջ 5 օր տևած բանակցություններն ավարտվեցին։ Մեր աղբյուրի տվյալներով բանակցությունները բարեհաջող են ավարտվել հայկական կողմի համար, ադրբեջանական կողմը պատրաստվում է նահանջել Սև լճի տարածքից։ Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային հատվածներում ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ տարվող բանակցություններին ադրբեջանցիների հետ հայկական կողմից բանակցում էին ՀՀ Գլխավոր շտաբի և Առաջին բանակային կորպուսի ներկայացուցիչները։

Բանակցությունները ղեկավարում էր Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը հատել էին Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և Սյունիքում խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ շրջափակել Սև լիճը:

Վարդենիսի տարածքում նույնպես առաջխաղացում էր եղել թշնամու կողմից, սակայն որևէ տեղեկություն Գեղարքունիքի մարզի հետ կապված դեռևս չունենք»:

Դիտումների քանակը: 4338
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին