Փաշինյանը ևս շնորհավորել է Բայդենին Անկախության տոնի առթիվ

ՓԱՇԻՆՅԱՆ-ԲԱՅԴԵՆ-850x462

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին:

«Կարևորում ենք Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման ուղղությամբ ձեր երկրի անշեղորեն արտահայտվող հստակ դիրքորոշումը։ Վստահ եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների համատեղ ջանքերով հնարավոր կլինի հասնել Արցախի խնդրի համապարփակ ու արդար կարգավորմանը»,–նշված է Փաշինյանի ուղերձում։

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքով` Հայաստանը պատրաստակամ է առավել խորացնելու և ընդլայնելու երկկողմ հարաբերությունները ռազմավարական երկխոսության շրջանակում` հույս հայտնելով, որ ապագայում կարձանագրվի փոխշահավետ համագործակցության նորանոր ձեռքբերումներ։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ևս շնորհավորական ուղերձ են հղել ԱՄՆ նախագահին երկրի Անկախության տոնի կապակցությամբ։

Սարգսյանի խոսքով` այդ տոնակատարությունները հատուկ կարևորություն ունեն նաև ամերիկահայ մեր հայրենակիցների համար, որոնք ուրույն ներդրում են ունեցել ԱՄՆ զարգացման գործում։ ՀՀ նախագահը հավելել է նաև, որ ԱՄՆ–ն Հայաստանի կարևորագույն գործընկերներից է:

Իսկ Ավինյանն իր ուղերձում նշել է, որ ԱՄՆ-ն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ վճռորոշ դերակատարություն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և երկարաժամկետ կարգավորման գործընթացում և ողջունել է Միացյալ Նահանգների մտադրությունը՝ աշխուժացնելու իր ջանքերը հակամարտության արդար լուծման ուղղությամբ։

Դիտումների քանակը: 4513
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին