Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Այսօր՝ ապրիլի 24-ին, կայացել է Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

ՀՀ վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ զրուցակիցները քննարկել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի իրականացման ընթացքը, մասնավորապես՝ կարևորելով 8-րդ կետի լիարժեք կյանքի կոչման անհրաժեշտությունը, որը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց փոխանակմանը:

《Երկու երկրների ղեկավարները անդրադարձ են կատարել նաև անվտանգության և էներգետիկայի ոլորտներում համագործակցությանն ու ընթացիկ ծրագրերին, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին》, —  ասվում է հաղորդագրությունում։

Հեռախոսազրույցի մասին գրել է նաև Կրեմլի մամուլի ծառայությունը, մասնացորապես նշելով, որ 《Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը։ Գոհունակությամբ արձանագրվեց, որ ռուս խաղաղապահների ջանքերի շնորհիվ տարածաշրջանում իրավիճակը մնում է կայուն եւ հանգիստ》:

Դիտումների քանակը: 4293
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին