Փաշինյանը հրաժարական տվեց

Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց։ Քիչ առաջ այդ մասին նա հայտարարեց ուղիղ եթերում նախապես հայտարարված իր ուղերձի ընթացքում։

Այսպիսով՝ հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն։

Հիշեցնենք՝ ապրիլի 14-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հրաժարական կտա ապրիլի 20-ից հետո։ Դրանից հետո խորհրդարանը պետք է երկու անգամ վարչապետ չընտրի։ ՀՀ ԱԺ–ն դրանից հետո համարվելու է լուծարված և տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Փաշինյանը նաև ԱԺ-ում խոսել էր այն մասին, թե ինչ կլինի, եթե խորհրդարանի ընդդիմադիր կուսակցությունները խախտեն պայմանավորվածությունը։

«Ըստ պայմանավորվածության` խորհրդարանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն այդ ընթացքում վարչապետի թեկնածու չեն առաջադրելու, իսկ ընթացակարգերը պահելու համար հենց Փաշինյանն էլ կառաջադրվի վարչապետի թեկնածու։ Հիմա շատ են ասում` բա որ նրանք փորձեն այդ ընթացքում պալատական հեղաշրջման միջոցով իշխանափոխություն իրականացնեն։ Չեն կարող։ Եթե ոմանք թեկնածու առաջադրեն, լուծում կա` խորհրդարանական մեծամասնությունն ինձ կընտրի վարչապետ»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` եթե որոշ քաղաքական ուժեր թեկնածու առաջադրեն մինչև բուն ընտրությունների փուլը` չուզենալով, որ ժողովրդին հասնի ընտրությունը, ապա «Իմ քայլն» իր քվեարկությամբ թեման կփակի։

Դիտումների քանակը: 4152
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին