Պաշտոնական ԱՄՆ-ն խիստ մտահոգված է Արցախում բախումների մասին լուրերից

petdep

ԱՄՆ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով ու կոչ է անում թուլացնել լարվածությունը։ Այդ մասին նշված է ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի լրատվական ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ օգոստոսի 3-ին տարածած հաղորդագրության մեջ։

«ԱՄՆ-ը խիստ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում բախումների մասին լուրերից և ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի շրջանում ինտենսիվ մարտերի, ինչպես նաև վիրավորների ու զոհերի մասին տեղեկատվությանը։ Մենք կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և էսկալացիան կանխելու համար»,- նշում են պետդեպից` հավելելով, որ «լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը»:

Պաշտոնական ԱՄՆ-ն խիստ մտահոգված է Արցախում բախումների մասին լուրերից

Ավելի վաղ Եվրամիությունն է Հայաստանին և Ադրբեջանին կոչ արել Լաչինի միջանցքի և շփման գծի այլ հատվածներում դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների։

Դիտումների քանակը: 4150
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին