Կայացել է Միշուստին Ասադով հեռախոսազրույցը

Միշուստին

Միխայիլ Միշուստինն այսօր հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի վարչապետ Ալի Ասադովի հետ։ Այդ մասին տեղեկացնում է ռուսաստանյան կառավարության մամուլի ծառությունը։

Զրուցակիցները, կարևորելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ընդգծել են Լեռնային Ղարաբաղի վերականգնման հարցով համատեղ ջանքերը։

Ըստ ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրության` Միշուստինն ու Ասադովը քննարկել են նաև ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող արդիական հարցեր` հատուկ ուշադրություն դարձնելով էներգետիկ, արդյունաբերական, տրանսպորտային և այլ ոլորտներում համատեղ նախագծերի իրականացումը:

Դիտումների քանակը: 4289
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին