Թուրքիան պնդում է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտում է արձանագրվել

թուրքիա ԱԳՆ
Ադրբեջանական կողմը շարունակում է տեղեկություններ տարածել, որ նախօրեին հայկական և ադրբեջանական զինված խմբավորումների միջև բախում է տեղի ունեցել։ Այդ մասին հայտարարություն է տարածել ինչպես Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, այնպես էլ Թուրքիայի ԱԳՆ-ն։ Վերջինիս կողմից տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասվում էր իբր հայկական կողմը հրաժարվում է զենքը վայր դնել և խախտելով եռակողմ հայտարարությունը խախտում է հրադադարի ռեժիմը։

Համի Աքսոյը մատնանշում է նոյեմբերի 26, դեկտեմբերի 8, 11 և դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած բախումները և ծանրության բեռը դնում է հայկական կողմի վրա։

Նա նաև իր ցավակցությունն է հայտնել ադրբեջանական կողմի զոհերին և հորդորել է հայկական կողմին տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար ընդունել իրականությունը և կատարի եռակողմ հռչակագրի պարտավորությունները՝ զերծ մնալով սադրանքներից։

Անկախ այդ ամենից հայկական կողմը շարունակում է պնդել, որ քանզի Տող գյուղը գտնվում է ադրբեջանական ԶՈՒ ամբողջական վերահսկողության ներքո հետևապես այնտեղ բացառվում է հայկական ուժերի առկայությունը։ Տարածած պաշտոնական հայտարարությունում ասվում է․

«Արցախի ՊԲ-ն խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել, ավելին՝ Արցախի ՊԲ ստորաբաժանումների հետ կապված որևէ արտակարգ միջադեպ չի գրանցվել։

Այդուհանդերձ, հայկական կողմը փորձում է հավելյալ տեղեկություններ պարզել, չբացառելով հավանականությունը, որ գործ ունենք ադրբեջանական տեղեկատվական սադրանքի հետ»:

Հատկանշական է, որ դեկտեմբերի 29-ին ադրբեջանական կողմն արդեն տարածում էր տեսանյութեր, որտեղ խոսվում է նրանց կողմից սպանված 6 հայ զինվորականների մասին։

Դիտումների քանակը: 4330
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին