ՌԴ նախաձեռնությամբ հանդիպել են ՀՀ ԱԱԾ և Ադրբեջանի ԱՊԾ տնօրենները

ԱԱԾ ՀՀ ԱԶ

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի նախաձեռնությամբ դեկտեմբերի 28-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում Հայաստանի ազգային անվտանգության ծառայության և Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենների միջև:

ՀՀ ԱԱԾ հաղորդագրության համաձայն հանդիպմանը քննարկվել են մի շարք անհրաժեշտ հարցեր, այդ թվում՝ նաև գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող:

Հանդիպման արդյունքում տարբեր ուղղություններով աշխատանքների իրականացման վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

Դիտումների քանակը: 4121
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին