Այսօր մի խումբ քաղաքացիներ Երևանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել՝ հաջակցություն Ուկրաինայի: «Ուզում ենք, որ Հայաստանը աջակցի մեզ այս դժվար պահին»,- նշում էին Հայաստանում բնակվող ուկրաինացիները:
Բողոքի ակցիան նախաձեռնել էր Հայաստանի եվրոպական կուսակցությունը: Կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի խոսքով՝ ռուսական ուժերի Ուկրաինա ներխուժումը հակամարդկային գործողություն է և որևէ կերպ չի կարող արդարացվել. «Մենք հիմա եկել ենք այստեղ և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ ողջ աշխարհին ցույց տալու, որ մենք համերաշք ենք, որ մենք հասկանում ու գիտակցում ենք, որ մեր պայքարն ընդհանուր է, ազատությունը չի բաժանվում: Պուտինն ասում է, որ անբաժան է անվտանգությունը: Իրականում անբաժան է ազատությունը, անբաժան են մարդկային արժեքները, մենք պարզ այս ուղերձով ենք եկել»:
Անդրադառնալով հարցի կարևորությանը Խզմալյանը նշել է, որ այսօրվա Ուկրաինայի խնդիրը սերտ կապված է արցախյան խնդրի հետ։
Մասնավորապես Խզմալյանը շեշտել է որ պաշտպանելով Ուկրաինան իրենք պաշտպանում են Արցախը։
Թողնել պատասխան