Պատրաստ եմ դեմ առ դեմ հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ անձնական հանդիպման ընթացքում: Այդ մասին Փաշինյանը հայտարարել է Al-Jazeera-ին տված հարցազրույցում:

«Պատրաստ եմ դեմ առ դեմ հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով»,-ասել է վարչապետը:

 

Ըստ նրա, բանակացությունները հնարավոր են բացառապես խաղաղ մթնոլորտի պայմաններում: «Մենք ունենք հակամարտությունը կարգավորելու իրական կամք և իրական ցանկություն: Մենք պատրաստ ենք բանակցությունների, սակայն, ես պնդում եմ, որ մենք ոչինչ չենք անելու ահաբեկման մթնոլորտում: Կարևոր է խաղաղության մթնոլորտ ստեղծել»,-ասել է Փաշինյանը:

 

Վարչապետը վստահություն է հայտնել, որ Բաքուն գիտակցաբար է սրում իրավիճակն Արցախի Հանրապետության շուրջ: Ըստ նրա, այդպիսով Ալիևի կառավարությունը շեղում է ադրբեջանցիների ուշադրությունը ներքին խնդիրներից:

 

Ավելի վաղ Փաշինյանը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանն ունի բոլոր միջոցները թույլ չտալու համար նոր սրացում տարածաշրջանում և զերծ պահելու համար Ադրբեջանին ՀՀ և Արցախի վրա հարձակվելուց:

 

 

 

 

Դիտումների քանակը: 5101
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին