Պատրիկ Կանները հարգում է Արցախի ժողովրդի ինքնավարությունը

Պատրիկ Կաններ

Ֆրանսիայի Սենատի սոցիալիստների, բնապահպանների և հանրապետականների խմբի ղեկավար Պատրիկ Կանները Արցախի Հանրապետությունից Ֆրանսիա ժամանած պատվիրակության հետ հանդիպումից հետո իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել։

«Այսօր հանդիպել եմ Լեռնային Ղարաբաղի նախագահ Հարությունյանի հետ։ Ֆրանսիայի Սենատի «Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Բրյունո Ռետայոյի հետ վերահաստատել ենք մեր լիակատար աջակցությունն այդ Հանրապետության ինքնիշխանության հարգմանը, որը բախվել է ադրբեջանական օկուպացիոն ուժերի կողմից իրականացվող էթնիկ զտումներին»,- գրել է խորհրդարանականը:

Դիտումների քանակը: 3904
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին