Նիդեռլանդների JA21 կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ, խորհրդարանի պատգամավոր Դերկ Յան Էպինկը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով, որ հարկավոր է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ:
«Մենք պետք է առավել վճռական գործենք Ադրբեջանի հանդեպ, որը կրկին հարձակում է գործել Հայաստանի դեմ (Թուրքիայի աջակցությամբ)։ Հարկավոր է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի, նաև Էրդողանի Թուրքիայի դեմ»,- գրել է նա` հորդորելով Ադրբեջանին վերջ տալ Հայաստանի դեմ ագրեսիային։
Թողնել պատասխան