Ֆրանսիայում Սուրբ ծննդյան տոների նախօրեին ավելի քան 200 ֆրանսիացի մտավորականներ, գրողներ և արվեստի գործիչներ ֆրանսիական «Ֆիգարո» օրաթերթում հրապարակել են համատեղ հոդված-կոչ՝ ի համերաշխություն Արցախի հայության՝ ուշադրություն հրավիրելով արտաքին աշխարհի հետ Արցախին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտում իրականացնելու վտանգի առկայության վրա։ Հոդվածի հայերեն թարգմանությունը հրապարակել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։
Հոդվածի հեղինակների շարքում են հայտնի դերասաններ Ժան Ռենոն, Պիեռ Ռիշարը, Կարոլ Բուկեն, Վիրժինի Լըդուայենը, աշխարհահռչակ կինոռեժիսորներ Կոստա-Գավրասը և Կլոդ Լըլուշը, հանրահայտ գրողներ Սիլվեն Տեսոնը, Ալեքսանդր Ժարդենը, Ժիլբեր Սինուեն, Մարկ Դյուգենը, ականավոր փիլիսոփաներ Պասկալ Բրյուքներն ու Միշել Օնֆրեն, հանրահայտ հեռուստատեսային գործիչ Ստեֆան Բեռնը, հեռուստամեկնաբան Պասկալ Լեժիտիմուսը, Ֆրանսիայի Ակադեմիայի մի շարք անդամներ և այլոք։
Ստորև ներկայացնում ենք հոդվածի հայերեն թարգմանությունը։
«Սուրբ Ծննդյան այս օրերին ֆրանսիացի 200 հանրահայտ մտավորականներն ու արվեստի գործիչները համախմբվում են ի սատար Արցախի 120 հազար հայերի, որոնց Ադրբեջանի կողմից էթնիկ զտում է սպառնում
Այս երեկո, երբ մեզնից շատերը միանալու են իրենց ընտանիքներին ու հարազատներին՝ միասին հրճվանքով տոնելու համար Ընտանիքի խորհուրդը՝ անկախ կրոնական մեր պատկանելությունից, երբ մեզնից շատերը մի պահ կմտածեն բոլոր նրանց մասին աշխարհում, ովքեր միայնակ են կամ տառապանքի մեջ, հիշենք Լեռնային Ղարաբաղի հայերին, որոնց արդեն 2 շաբաթ է, ինչ Ադրբեջանը կտրել է աշխարհից:
Այն պահին, երբ մեր երեխաները կբացեն իրենց նվերները, Լեռնային Ղարաբաղի 30 հազար երեխաների ծնողները մի բան կերազեն միայն. որ բարձր այս լեռներում, որտեղ սրանից երկու հազար տարի առաջ ծնվել են իրենց նախնիները, իրենց երեխաներն ապրեն, ապագա ունենան ու դանդաղ շնչահեղձ չլինեն:
2020 թվականին այնքա՜ն կյանքեր կոտրած պատերազմից, ֆոսֆորային ռումբերից, խոշտանգումներից հետո ադրբեջանական բռնակալությունն այս անգամ նոր այլանդակ կտտանք է հնարել՝ փակել Լաչինի միջանցքը, որը Արցախի հայերի միակ ելքն է դեպի արտաքին աշխարհ: Ընտանիքներ են բաժանված, առաջին անհրաժեշտության ապրանքնեի պակասն ավելանում է օրեցօր, անհնար է դարձել բժշկական անհրաժեշտ շտապօգնությունը, ինչի պատճառով մեկ անձ արդեն մահացել է, և շատ հիվանդների՝ այդ թվում նաև երեխաների, կյանքը վտանգված է:
Մենք հիանում ենք արժանապատվությամբ լի այս մարդկանց խիզախությամբ, որոնք փոխանակ խուճապին տրվելու՝ կազմակերպվում են և դիմադրում: Նրանք դիմադրում են և կդիմադրեն մինչև վերջ: Սակայն նրանք մեզ են ապավինում, և մենք չենք կարող խուլ մնալ նրանց կանչին: 2022 թվականի Սուրբ Ծննդյան այս տոնը տարակուսելի է: Մենք տոնում ենք աղքատության՝ ծղոտե շապիկ հագած մի թագավորի ծնունդը, որն աշխարհ եկավ՝ մարդկությանն իր լույսի ջերմությունը բերելու համար: Եվ հենց այս օրն է, որ դիտմամբ ընտրել է նավթի ու տնտեսական աճի բռնակալը՝ ընկղմելու համար ողջ մի բնակչություն խավարի ու ցրտի մեջ:
Ի՞նչ ապագա կթողնենք մենք մեր երեխաներին, եթե արդարացնենք բռնակալությունը և բարբարոսությունը մեր ամենահին քաղաքակրթություններից մեկի հանդեպ, մեզ հետ դարերով կապված մեր եղբայր ժողովուրդներից մեկի, կամուրջ հանդիսացող մի ժողովրդի դեմ, որն անհիշելի ժամանակներից նպաստում է տարբեր մշակույթների միջև երկխոսությանը:
Ի՞նչ կմտածեն մեր երեխաները, ի՞նչ արժեքների վրա նրանք կկայանան իբրև մարդ, եթե մենք թույլ տանք, որ անասելին կրկնվի: Այո՜ կրկնվի: Անտարբերությունն ու պլատոնական բողոքները թույլ են տալիս այսօրվա ագրեսորներին իրենց անամոթաբար համարել 1915 թ-ի դահիճների հետնորդն ու ժառանգը և նույն գործելաոճը որդեգրել՝ ոչնչացնելու մի ժողովուրդ, ում նրանք ատում են, որովհետև այդ ժողովուրդը մեզ է նման:
Արդյոք ուրեմն մեր ցանկությունը, որ երբեք 20-րդ դարի ատելի սարսափները չկրկնվեն մեր դարում, սոսկ միայն ցանկություն էր: Արդյոք ուրեմն այս աշխարհում էլի հաղթում են չարերը, քանի որ նրանք իրենց հարևաններին վաճառելիք և մատակարարելիք բարիքներ ունեն:
Հայոց ոգին ապրում է ռոմանական արվեստի մեր գլուխգործոցներում, մինչև Արևելքի սահմաններ ճառագող մեր մշակույթում, Լուսավորության դարաշրջանի մեր փիլիսոփաների մտքում, ռոմանտիկ պոեզիայում, արդարության համար մղած մեր պայքարներում, ակորդեոնի մեր մեղեդիներում և կակաչների փնջերում, որ միգուցե այս երեկո մենք կնվիրենք մեկին:
Հիշենք, վերջապես, որ եթե մենք գիտենք, թե ինչ բան է Սուրբ Ծնունդը, ապա դա նաև շնորհիվ հայերի է, որ 5-րդ դարում մեզ ուխտագնացներ են ուղարկել, համեմունքով հաց, որ ամենայն հավանականությամբ մեր տոնական սեղանին կլինի, և Մանուկ Քրիստոսին տեսության եկած թագավորների անունը:
Հիշենք ու, ամենակարևորը, համախմբվենք: Մեր համատեղ խղճով, մեր միավորված ձայներով, բոլոր եղանակներով, որ հասանելի են յուրաքանչյուրիս, պայքարենք ընդդեմ ողբերգության, որն արդեն ընթացքում է: Մենք կարող ենք փրկել Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերին:
#jesoutienslarmenie
#jesoutienslartsakh
Ստորագրություններ :
Sylvain Tesson, écrivain
Pascal Bruckner, écrivain et philosophe
Michel Onfray, philosophe
Carole Bouquet, actrice
Claude Lelouch, cinéaste
Philippe Katerine, acteur et chanteur
Stéphane Bern, animateur, acteur et écrivain
Virginie Ledoyen, actrice
Pascal Légitimus, acteur et metteur en scène
Sinclair, compositeur et chanteur
Alexandre Jardin, écrivain
Roschdy Zem, acteur et réalisateur
Pascal Ory, de l’Académie française
Marc Dugain, écrivain et cinéaste
Marc Coppey, violoncelliste
Franz-Olivier Giesbert, journaliste et écrivain
Nicolas Aznavour, cofondateur de la Fondation Aznavour
Jean Reno, acteur
Michel Quint, écrivain
Jean-Marie Rouart, de l’Académie française
Sorj Chalandon, écrivain
Costa Gavras, cinéaste
Daniel Pennac, écrivain
Pierre Richard, acteur
Pierre Mazeaud, ancien Président du Conseil constitutionnel
Robert Redeker, philosophe
Benoît Duteurtre, écrivain
Philippe Jaenada, écrivain
Mathias Malzieu, chanteur et écrivain
Pierre Jolivet, cinéaste
Dominique Bona, de l’Académie française
Gilbert Sinoué, écrivain
Frédéric Vitoux, de l’Académie française
Jean Tulard, de l’Institut
Simon Abkarian, comédien
Bruno Abraham-Kremer, comédien et metteur en scène
Jean Achache, cinéaste
Luc Adrian, journaliste
Antoine Agoudjian, photographe
Alain Altinoglu, chef d’orchestre
Ardavan Amir-Aslani, avocat
Jean-Baptiste Andrea, écrivain
Gorune Aprikian, cinéaste
Marie-Claude Arbaudie, productrice
Gilles Arbona, acteur
Christian Ardan, producteur
François Ardillier-Carras, professeur des universités
Ariane Ascaride, actrice
Annick Asso, docteur ès Lettres
Serge Avedikian, cinéaste
Barbara Balestas Kazazian, cinéaste
Elisabeth Barillé, écrivain
Nicolas Bary, cinéaste et président des Écrans de la Paix
Rodolphe Barsikian, dessinateur plasticien
Frédérique Bel, actrice
François-Xavier Bellamy, professeur agrégé de philosophie
Alix Bénézech, actrice
Alain Berliner, cinéaste
Dominique Bertail, auteur, dessinateur
Ludovic Berthillot, acteur
Antoine Bordier, écrivain
Laurence Bost, artiste-peintre
Laurent Brunner, directeur de l’Opéra Royal et du Château de Versailles
Jean-Christophe Buisson, directeur-adjoint du Figaro Magazine
David Camus, écrivain
Christian Carion, cinéaste
Jean des Cars, historien
Virginie Carton, journaliste et écrivain
Louis Carzou, journaliste et écrivain
Olivier Casas, cinéaste
Antoine Chereau, dessinateur
Eric Chol, journaliste
Joseph Chedid, compositeur et chanteur
Jean-François Colosimo, éditeur
Jean-Luc Cornette, auteur de BD
Anahit Dasseux-Ter Mesropian, psychanalyste
Arnaud Delalande, auteur, scénariste
Marina Dédéyan, écrivain
Alexandre Del Valle, essayiste
Quentin Delcourt, cinéaste
Olivier Delorme, écrivain et historien
Annie Degroote, écrivaine et comédienne
Hugues Dewavrin, vice-président de la Guilde et des Écrans de la Paix
Jérôme Diamant-Berger, cinéaste
Benjamin Diebling, réalisateur de jeux video
Hamza Djenat, photographe
Nicolas Djermag, comédien
Evelyne Dress, cinéaste
Isabelle Duha, pianiste
Atom Egoyan, cinéaste
Marielle Elis, productrice
Frédéric Encel, essayiste
Véronique Fauconnet, directrice artistique de théâtre, comédienne
Charlène Favier, cinéaste
Pierre Filmon, cinéaste
Loïc Finaz, écrivain de marine
Elsa Flageul écrivaine
Lorraine Fouchet, écrivaine
Dan Franck, écrivain
Déborah François, actrice
Patrice Franceschi, écrivain
Olivier Frébourg, écrivain et éditeur
Antoine Gariel, directeur de théâtre
Costanza Gastaldi, photographe
Éric Genetet, écrivain
Ronan Girre, cinéaste
Thierry Godard, acteur
Nina Goern, chanteuse de Cats on Trees
Mgr Pascal Gollnisch, directeur général de l’Œuvre d’Orient
Alain Grandgérard, producteur
Yulia Grigoryants, photographe
Robert Guediguian, cinéaste
Enguerrand Guépy, écrivain
Sophie Guillemin, comédienne
David Haroutunian, violoniste
Roland Hayrabedian, chef d’orchestre
Jacqueline Hillion, fonctionnaire de l’Education nationale
François Huguenin, historien, essayiste
Nadia Jandeau, metteuse en scène
Annabelle Jacquemin-Guillaume, présidente de Fama
Emmanuel Jaffelin, philosophe
Michèle Kahn, écrivain
Valérie Karsenti, actrice
Baya Kasmi, cinéaste
Robert Kechichian, cinéaste
François-Xavier Kelidjian, avocat
Gérard Krawczyk, cinéaste
Michaël Langlois, historien
Alexandra Lapierre, écrivain
Thomas Le Carpentier, archéologue
Jean-Jacques Lemêtre, musicien
Anne Le Ny, actrice et cinéaste
Jacques Le Rider, directeur d’études à l’EHESS
Pauline Liétard, journaliste et réalisatrice
Carolina Lerena, productrice
Jean-Karl Lucas, compositeur
Joseph Macé-Scaron, essayiste
Caroline Madsac, co-présidente du collectif urgence Darfour
Jean-Pierre Mahé, historien
Elisa Mahé-Binet, écrivain
Christian Makarian, essayiste, journaliste
Jacky Mamou, président du collectif urgence Darfour
Bruno Mantovani, compositeur et chef d’orchestre
Aïda Marcossian, pianiste
Cécile Massie, photographe et secrétaire générale des Écrans de la Paix
Nathalie Marchak, cinéaste
Andrea Marcolongo, essayiste
Nora Martirosyan, réalisatrice
Guillaume Maurice, producteur
Amélie Melkonian, productrice
Benoît Menut, compositeur
Radu Mihaileanu, cinéaste
Jean-David Morvan, scénariste BD
Alain Navarra de Borgia, sociologue et historien de l’art
Lola Naymark, actrice et réalisatrice
Valérie Osouf, cinéaste
Alexandre Pachulski, écrivain
Julie Paratian, productrice
Christophe Parry, éditeur
Laurent Perez Del Mar, compositeur
Raphaël Personnaz, acteur
Michel Petrossian, compositeur
Antoine Pierlot, violoncelliste
Jean-Marc Philips-Varjabédian, violoniste
Gilles Pointeau, graphiste
Patrick Radelet, musicien, compositeur
Henri Roanne-Rosenblatt, écrivain-scénariste
Yves Roucaute, philosophe
Maya Sansa, actrice
Isabelle Saporta, éditrice
Sylvain Savoia, auteur, dessinateur
Levon Sayan, producteur
Fabrice Scott, acteur
Séra, artiste-plasticien
Idir Serghine, cinéaste
Pr Alain Serrie, Président d’honneur de Douleur Sans Frontière
Bernard Shalscha, journaliste
Stéphane Simon, producteur et journaliste
Astrig Siranossian, violoncelliste
Marzena Sowa, autrice, documentariste
Nicolas Steil, producteur et réalisateur
Maud Tabachnik, écrivaine
Akli Tadjer, écrivain
Alain Terzian, producteur et réalisateur
Marine de Tilly, journaliste et essayiste
Ara Toranian, journaliste
Valérie Toranian, journaliste et écrivain
Marie-Claude Treilhou, cinéaste
Fanny Valette, actrice
Olivier-Thomas Venard, théologien
Dan Verlinden, auteur de BD
Arnaud Viard, cinéaste
Virginie Visconti, productrice
Olivier Weber, écrivain, journaliste, président de “Douleurs Sans Frontières”
Charles Wright, écrivain
Tigran Yegavian, journaliste et essayiste
Benoît Yvert, éditeur
Sylvie Yvert, romancière
Corinne Zarzavatdjian, comédienne et écrivaine
Henry Zipper de Fabiani, ancien ambassadeur»,- նշվում է հոդվածում։
Թողնել պատասխան