ՊՆ-ն հաստատում է՝ կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ

Զինվոր

Երկու զինծառայողի հետ կապը կորել է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։ Երեկվանից մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքներին խանգարում է չդադարող բուքը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում։

ArmLur.am կայքի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել երեկ Ջերմուկի զորամասերից մեկում ժամը 15:00-ի սահմաններում։

Դիտումների քանակը: 4519
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին