Արթուր Հովհաննիսյանը հաղորդում կտա հանցագործության մասին

Այսօր կառավարության պաշտոնական կայքէջը հաղորդագրություն էր տարածել առ այն, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, որից հետո վերջինս հանդես է եկել ուղերձով։

Անմասն չի մնացել նաև Օնիկ Գասպարյանի թիմը։ 168.am լրատվական կայքին Գասպարյանի պաշտպան Արթուր Հովհաննիսյանը նշել իրենց հաջորդ քայլը, ասելով, որ.

«Այսօր հաղորդում կտանք հանցագործության մասին, զուգահեռ կճանաչենք Արտակ Դավթյանի` ԳՇ պետ լինելու իրավահարաբերության բացակայությունը ու կմիջնորդենք հայցի ապահովման 2-րդ միջոցը կիրառել հենց այդ մասով»։

Դիտումների քանակը: 4289
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին