Պուտինն ու Ալիևը քննարկել են հայ-ռուսական բանակցությունների արդյունքները

putin-aliev

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Այդ մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Համաձայն հաղորդագրության Պուտինը և Ալիևը քննարկել են Արցախի շուրջ տիրող իրավիճակը, դրա հետագա կայունացման հարցը և նրա համապաըասխանումը եռակողմ հայտարարություններին։ Մասնավորապես, առարկայորեն քննարկվել են տարածաշրջանի խաղաղության, անվտանգության և սոցիալ-տնտեսական զարգացման հարցերը, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման աշխատանքների ընթացքը:

«Հեռախոսազրույցի ընթացքում հաշվի են առնվել ապրիլի 7-ին Մոսկվայում կայացած բարձր մակարդակի հայ-ռուսական բանակցությունների արդյունքները», — փոխանցում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Աղբյուրը հաղորդում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր ձևաչափերով շփումների ակտիվացման մասին։

Դիտումների քանակը: 4455
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին