Քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին

Մայրուղի

Քիչ առաջ Շուշի — Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ — Գորիս մայրուղին։ Այդ մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը հայտնում է, որ միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացվել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:

Արցախի պետական մարմինները ձեռնարկում են հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ:

Դիտումների քանակը: 4061
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին