Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Այն նվիրված է քաղցկեղի մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը, քաղցկեղի կանխարգելմանը, ախտորոշմանն ու բուժմանը։
2019 թվականի ընթացքում Արցախի Հանրապետությունում գրանցվել է 345 քաղցկեղի նոր հայտնաբերված դեպք:
Քաղցկեղով հիվանդները և նրանց ընտանիքները պետք է ակտիվորեն մասնակցեն բուժմանը վերաբերվող որոշումներին, պետք է հաշվի առնվեն նրանց անձնական կարիքները և նախընտրությունները։ Քաղցկեղով ապրող անհատի համար հոգեբանական աջակցությունը, ջերմ հարաբերությունները ընտանիքի, ընկերների, զուգընկերոջ հետ կարող է զգալիորեն փոխել նրանց կյանքի որակը։
Հաշվի առնելով այս ամենը՝ քաղցկեղի դեմ պայքարել հնարավոր կլինի միայն մարդկանց իրազեկման և կրթման միջոցով։ Միասին մենք կարող ենք անել ավելին:
Քաղցկեղը դատավճիռ չէ։
Արցախի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
Թողնել պատասխան