Քարկոծել են զոհված զինծառայողներին տեղափոխող մեքենան

Գորիս

Ադրբեջանական կողմը կրկին քարկոծել է հայկական ավտոմեքենաները։ Այս անգամ էլ ահազանգել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։ Վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ու կցել լուսանկարներ. «Երեկ գիշերն ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները։ Վարորդը պատմում է, որ Ստեփանակերտից գիշերն է դուրս եկել, դեպի Գորիս ճանապարհվել, թանձր մառախուղ է եղել, զգացել է, որ մեքենային քարերով հարվածում են։ Դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 01։30-ին։ Վարորդը կանգ չի առել, շարունակել է վարել, Գորիս է հասցրել զոհվածների մարմինները»։

Նա նաև հավելել է, որ տվյալ փաստերը խոսում են թշնամու ագրեսիվ վարքի մասին, որոնք պետք է արձանագրվեն և այդ ուղղությամբ միջոցներ ձեռնարկվեն։

«Խաղաղ բնակչի անվտանգ տեղաշարժի իրավունքը, ի վերջո, ո՞վ պետք է վերջապես երաշխավորի», — իր խոսքն եզրափակել է Յոլյանը։

Դիտումների քանակը: 4344
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին