Հիմա կա տեսակետ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության խողովակ, երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծելու առնչությամբ։ Այդ մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Խաղաղության պայմանագիր կնքելու համար Ադրբեջանի կողմից մեզ ներկայացված 5 կետերի մեջ անընդունելի ոչինչ չկա, բայց դրանք չեն արտացոլում ամբողջական օրակարգը: Մենք կիսվել ենք մեր պատկերացումներով, որոնց հիմնական մասը հենց Լեռնային Ղարաբաղին են վերաբերել, հիմա էլ բանակցությունների մաս է այս հարցի հասցեագրումը»,- ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով` քննարկումներ են ընթանում ԼՂ-Ադրբեջան երկխոսության խողովակ ստեղծելու մասին։
«Անշուշտ, Հայաստանն ունի մի դիրքորոշում, Ադրբեջանը` մեկ այլ։ Ուստի, երբ 2 կողմերը կհանգեն փոխադարձ ընդունելի դիրքորոշման կամ մեխանիզմի, կտեղեկացնենք այդ մասին»,- վստահեցրեց Միրզոյանը։
Թողնել պատասխան