Քննարկվում են հայ-իրանական համագործակցության նոր եզրեր

ՀՀ ԻԻՀ (1)

Կապանի մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտու ներդրումային հնարավորությունների համաժողով–ցուցահանդեսը։ Այդ մասին հայտնում են Կապանի համայնքապետարանի մամուլի ծառայությունից։

Բացմանը մասնակցել են համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։

Փարսյանն իր խոսքում շեշտել է, որ նման միջոցառումները դարձել են շատ կարևոր հարթակ երկու կողմերի գործարար շրջանակների համար՝ քննարկելու առևտրատնտեսական ոլորտում համագործակցության առկա հնարավորությունները և խնդիրները, հետագա քայլերը։

«Հույս ունեմ, որ համաժողովը կլինի արդյունավետ և կնպաստի մեր երկու կողմերի գործարարների միջև երկարաժամկետ և տնտեսապես փոխշահավետ համագործակցության հաստատմանն ու ընդլայնմանը»,– նշել է վերջինս` հավելելով, որ համայնքապետարանը պատրաստ է քննարկել յուրաքանչյուր իրատեսական և կառուցողական առաջարկ, իրականացնել համատեղ ծրագրեր, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններ։

Նշենք, որ այսօր ցուցահանդեսի շրջանակներում նախատեսված է նաև համաժողով՝ կապանցի գործարարների մասնակցությամբ։

Դիտումների քանակը: 3857
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին