Քոչարյանը դիմել է ՆԱՏՕ-ի գործընկերներին

ՀՀ ՆԱՏՕ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ–ում հայկական պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը գրությամբ դիմել է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների իր կոլեգաներին` Ադրբեջանի դեմ քայլեր իրականացնելու համար։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից։

Քոչարյանը, մասնավորապես, հայտնել է, որ 2 օր առաջ ողջ աշխարհն ականատես եղավ ադրբեջանցի զինվորների վայրագությանը, որոնք գնդակահարում էին անզեն հայ գերիներին։

«Ուզում եմ հիշեցնել, որ դեպքը տեղի է ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքում։ Ուստի, կխնդրեի, որ աջակցեիք նման գործողությունները դատապարտելու համար պատշաճ միջոցներ ձեռնարկելուն»,–գրել է Քոչարյանը։

Քոչարյանը դիմել է ՆԱՏՕ-ի գործընկերներին

Հիշեցնենք` երեկ առավոտյան ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տեսանյութ էր տարածվել, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։

Դիտումների քանակը: 4017
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին