ՔՊ-ը ներգրավվել է որպես երրորդ անձ ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով դատավարությունում

ՔՊ

2021 թվականի հուլիսի 6-ին Սահմանադրական դատարանի կայացրած աշխատակարգային որոշման համաձայն, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» միավորված գործով դատավարությանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սեփական դիմումի հիման վրա ներգրավվել է որպես երրորդ անձ: Այդ մասին հայտնել է ՀՀ Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։

Այդ հայտարարությանը հաջորդել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի հաղորդագրությունը, որտեղ նա նշում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը, սեփական դիմումի հիման վրա, Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ ներգրավվել է որպես երրորդ անձ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ միավորված գործով դատավարությանը:

«Առաջիկայում կներկայացվի ՔՊ իրավական դիրքորոշումը ներկայացված դիմումների կապակցությամբ», — ֆեյսբուքյան իր էջում գրել է Բադասյանը:

Դիտումների քանակը: 4181
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին