Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում վարույթ է ընդունվել՝ 2020թ ապրիլի 30-ին «Արդարություն» կուսակցության համահիմնադիր անդամի կողմից,
ԱՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
Նախաքննության շրջանակներում իրականացվում են համապատասխան քննչական գործողություններ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Թողնել պատասխան