Քյարամյանը Ստրասբուրգում ՄԻԵԴ-ի վճիռների կատարման հետ կապված հարցեր է քննարկել

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը Ստրասբուրգում քննարկել է Եվրոպական դատարանի վճիռների կատարմանը և մարդու իրավունքների եվրոպական չափանիշների ներդման արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունից։

Աղբյուրը նշում է, որ Քյարամյանը Ստրասբուրգ է մեկնել աշխատանքային այցով։ Ստրասբուրգում են նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգող ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովի մյուս անդամները։

«Այցը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի հետ համատեղ։ Նպատակն է գործարկել ՄԻԵԴ վճիռների կատարման կազմակերպման և վերահսկման միջգերատեսչական հանձնաժողովի ազգային մեխանիզմը։ Նպատակ կա նաև խթանել քննարկումները միջգերատեսչական հանձնաժողովի անդամների և Եվրոպայի խորհրդի համապատասխան մարմինների միջև»,– ասված է հաղորդագրությունում։

Հանդիպումների ընթացքում ընդգծվել է Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի իմպլեմենտացիային ուղղված քայլերի արդյունավետությունը, և այդ առումով հատուկ կարևորվել է միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը։

Հատուկ անդրադարձ է կատարվել նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ստեղծված իրավիճակում մարդու իրավունքների խախտումներին։

Հանձնաժողովի անդամները հանդիպումներ են ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի, Եվրոպական դատարանի նախագահ Շիոֆրա Օ՛Լիրիի, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Յակումոպուլոսի հետ։

Բարձրաստիճան պատվիրակության անդամները մասնակցել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումն ինստիտուցիոնալ մակարդակի բարձրացնելու վերաբերյալ թեմատիկ քննարկմանը:

Դիտումների քանակը: 3852
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին