Միրզոյանը Բաքվի սադրանքները ներկայացրել է Կռավինյուին

ԱԳՆ

Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունն ու սադրանքները միտված են խաթարելու բանակցային գործընթացին ուղղված ջանքերը։ Այդ մասին պորտուգալացի գործընկերոջ` Ժուաու Գոմըշ Կռավինյուի հետ հեռախոսազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ մայիսի 11-ի հերթական սադրիչ գործողություններին։

Աղբյուրը հայտնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին զարգացումներին:

«Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական իրավիճակը։ Ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունները խախտում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ու միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը»,– ասված է հաղորդագրության մեջ։

Արարատ Միրզոյանը Գոմըշ Կռավինյուի հետ զրույցում շեշտել է` Ադրբեջանի գործողությունները նաև բացահայտ արհամարհանք են միջազգային գործընկերների հստակ կոչերին, Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը:

Դիտումների քանակը: 3778
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին