ՌԴ և ՀՀ արտգործնախարարները քննարկել են հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը

l-lwLeJD6y1z

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսով քննարկել են Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։ Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

«Նախարարները համակարծիք են եղել, որ Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը, վստահության միջոցների առաջխաղացումը և հարևանների միջև փոխշահավետ համագործակցության ավելացումը կնպաստի տարածաշրջանային իրադրության հետագա կարգավորմանը», — ասված է հաղորդագրության մեջ:

Հեռախոսազանգի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ն ևս հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշվում է.

«Զրուցակիցները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային կայունության և անվտանգության խնդիրներին, առաջին հերթին՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը»։

Նշվում է, որ երկու երկրների արտգործնախարարները կարևորել են հումանիտար հարցերի հետևողական լուծումը, առաջին հերթին՝ Ադրբեջանում պահվող անձանց վերադարձը, ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը և մշակութային ժառանգության օբյեկտների պահպանումը:

Դիտումների քանակը: 4254
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին