Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Վերաքննիչ դատարանի հերթական նիստը կկայանա դեկտեմբերի 3-ին։
Նոյեմբերի 30-ին Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է Հայաստանում Լազարևյան ակումբի առաջին նիստին։
Լազարևյան ակումբը Հյաստանում ստեղծել է ՌԴ պատգամավոր Կոնստանտին Զատուլինը՝ հայ-ռուսական հարաբերությունները վերափոխելու նպատակով, Ռոբերտ Քոչարյանի։
Նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել ելույթով՝ հայտնելով, որ ամիսեր առաջ հանդիպել է Զատուլինի հետ և հայտնել ակումբի ստեղծման ու գործունեության իր լայն աջակցության պատրաստակամությունը։ Քոչարյանը նշել է, որ այդ ակումբը ներառում է Հայաստանում և Ռուսաստանում հայտնի մարդկանց՝ ինչը կնպաստի հայ – ռուսական հարաբերությունների խորացմանը, նամանավանդ, որ հիմա այդ հարաբերությունները «հատուկ հոգատարության» կարիք ունեն։
Հայաստանի երկրորդ նախագահը իր մտահոգություններն է արահայտել Հայաստանը աշխարհքաղաքական վերակողմնորոշման մասին խոսակցությունների կապակցությամբ և նշել, որ որ տեղեկատվական տեխնոլոգիաները այսօր տալիս են հանրային կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու մեծ հնարավորություն։
Ռոբերտ Քոչարյանը հայտնել է, որ պատրաստ է հետեգայում ավելի մեծ ծավալով մասնակցել ակումբի աշխատանքին։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չընդունեց ակումբի բացմանը մասնակցելու հրավերը՝ մեջբերելով նախընտրական քարոզչության պատճառը։
Թողնել պատասխան