ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, պատմագիտության դոկտոր Ռուբեն Կարապետյանին շնորհվել է Հայ-Ռուսական համալսարանի «Վաստակավոր պրոֆեսոր»-ի կոչում՝
բարձր արհեստավարժության, դասախոսական տաղանդի և համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ոլորտում մասնագետների պատրաստման արդյունավետ գործունեության համար։
Սեպտեմբերի 14-ին Հայ-Ռուսական համալսարանում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը Ռուբեն Կարապետյանին հանձնեց համապատասխան դիպլոմն ու պատվո ժապավենը:
Թողնել պատասխան