Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի հետ

75231767_1532146760261261_5198916212246970368_o

Նոյեմբերի 11-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոր Լիլուաշվիլիին։

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են Հայաստանի և Վրաստանի միջև անվտանգության ոլորտում համագործակցությանն ու համատեղ ծրագրերին:

Ռուբեն Սադոյանը և Գրիգոր Լիլուաշվիլին քննարկել են երկու երկրների առջև ծառացած մարտահրավերները և այդ համատեքստում շեշտել Հայաստանի և Վրաստանի անվտանգության ծառայությունների միջև համագործակցության կարևորությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա իրավիճակի շուրջ:

Դիտումների քանակը: 4390
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին