Տիգրան Ավինյանը Թբիլիսիում մասնակցել է «Մետաքսի ճանապարհ» համաժողովին

73049726_1512033442272593_8553106729200517120_n

Հոկտեմբերի 22-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» համաժողովին։ Այս մասին տեղեկացնում է Փոխվարչապետի գրասենյակը։

Վրաստանի վարչապետի ելույթով մեկնարկած բացման արարողությունից հետո տեղի է ունեցել բարձրաստիճան քննարկում, որտեղ որպես բանախոսներ հանդես են եկել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին, Ուզբեկստանի փոխվարչապետ էլյոր Գանիևը, Չինաստանի կառավարության Եվրասիայի համար հատուկ բանագնաց Լի Հուեյը և Ասիական զագացման բանկի փոխնախագահ Շիսին Չենը։

Քննարկումը համակարգում էր հայտնի տնտեսագետ Նուրիել Ռուբինին։

На изображении может находиться: 2 человека, текст

Բանախոսներն իրենց ելույթներում ներկայացրել են այն առանցքային ոլորտները և հավակնոտ նախագծերը, որոնց միջոցով երկրները նախատեսում են ընդլայնել իրենց ելքը միջազգային շուկաներ և էլ ավելի ինտեգրվել համաշխարհային տնտեսությանը։

Ելույթներին հաջորդող քննարկման ընթացքում պատասխանելով համակարգողի հարցերին՝ Տիգրան Ավինյանն անդրադրաձել է թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի տնտեսական զարգացման տեսլականին, իրականացվող բարեփոխումներին և երկրի գրանացած հաջողություններին։

Հաջորդիվ, ՀՀ փոխվարչապետը խոսել է թվային դարաշրջանում պետությունների և կառավարությունների ունեցած հնարավորությունների և մարտահրավերների մասին, և այս համատեքստում Հայաստանի օրինակով ներկայացրել պետական կառավարման համակարգում իրականացվող վերափոխումները՝ տեխնոլոգիական փոփոխություններին հարմարվելու և թվայնացման օգուտները քաղելու համար։

Դիտումների քանակը: 4458
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին