Հայաստանի և Վրաստանի ավիացիոն իշխանությունների միջև կնքվել է համագործակցության հուշագիր

71514838_1495201513955786_3192360951013703680_n

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը և Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության Քաղաքացիական ավիացիայի գործակալության տնօրեն Լևան Կարանաձեն կնքել են համագործակցության հուշագիր:

Փաստաթուղթը ենթադրում է ավիացիոն իշխանությունների միջև Եվրամիության կանոնակարգերի ներդրում, ավիաչվերթների կառավարում և վերահսկողության տեսանկյունից համագործակցություն:
Ըստ հուշագրի, կողմերը հայտնում են փորձի փոխանակման պատրաստակամություն Եվրամիության հետ միասին օդային տարածքի մասին պայմանագրով հաշվի առնված ավիաչվերթների կազմակերպման կանոնակարգի ներդրման առնչությամբ:

Նախորդ տարվա առաջին 8 ամսվա տվյալներով, Վրաստանի և Հայաստանի միջև կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթներով փոխադրված ուղևորների քանակը 2017 թվականի 8 ամսվա համեմատ ավելացել էր 99.8%-ով (7 928 ուղևոր – 2017 թվականի 8 ամսում, 15 837 ուղևոր 2018 թվականի 8 ամսում), իսկ ընթացիկ տարվա 8 ամսվա տվյալներով, 2018 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ, երկու երկրների միջև ուղևորահոսքն ավելացել է 160.9%-ով (41 326 ուղևոր):

Համագործակցության հուշագիրն ստորագրվել է Մոնրեալում, ICAO-ի գլխամասային գրասենյակում:

Դիտումների քանակը: 3582
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին