Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հետ

61991349_1402333243242614_228697469389635584_n

Հունիսի 7-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։

Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքները և կարևորել դրա անցակցումը երկկողմ տնտեսական հարաբերությունների համատեքստում։

Կողմերը հատուկ կարևորել են միջազգային հարթակներում համագործակցությունը։

Դեսպան Սադոյանը և փոխնախարար Դարսալիան արժևորել են Վրաստանի հայ համայնքի նշանակալի դերը երկու բարեկամ երկրների հարաբերություններում: Այս համատեքստում Ռուբեն Սադոյանն անդրադարձ է կատարել ջավախահայությանն առնչվող հարցերին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ։

Դիտումների քանակը: 4419
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին