Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաները մարդասիրական օգնություն են հասցրել մանկական հիվանդանոցներին: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում իրականացվել է հումանիտար-բժշկական ակցիա՝ մասնագիտացված բժշկական սարքավորումների հանձնում, որոնք շատ անհրաժեշտ էին այդ բուժհաստատությանը: Բացի այդ, տրվել են մեկանգամյա բժշկական խալաթներ, հիվանդանոցի անձնակազմի համար նախատեսված բժշկական դիմակներ և ախտահանիչ միջոցներ»,-հայտնել է Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպա Ռուսլան Իվանովը։
Մանկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Մելքումյանը Ռուսաստանի խաղաղապահ ուժերին շնորհակալություն է հայտնել այս բարդ շրջանում երեխաներին օգնելու համար:
«Հետպատերազմական շրջանում մեր ժողովուրդն իսկապես նման մարդասիրական ակցիայի կարիք ունի»,-ասել է գլխավոր բժիշկը:
Ռուս խաղաղապահները արդեն ավելի քան 160 տոննա մարդասիրական բեռ են փոխանցել Արցախի բնակիչներին, այդ թվում՝ մասնագիտացված բժշկական սարքավորումներ և առաջնային ախտորոշման հավաքածուներ՝ առողջապահական հաստատությունների համար:
Թողնել պատասխան