Ռուս խաղաղապահները ինտերակտիվ դաս են անցկացրել Արցախի դպրոցական ճամբարում

Ասկերան

Ասկերանի շրջանի վարչակազմը ռուս խաղաղապահներին հրավիրել է դպրոցական ճամբար` «Խաղաղապահի դաս» ուսուցողական ակցիան անցկացնելու համար։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Համաձայն հաղորդագրության դասընթացի ժամանակ զինվորականները երեխաներին պատմել են խաղաղապահ ստորաբաժանումների գլխավոր խնդիրների մասին, ինչպես նաև Ռուսաստանում ու աշխարհում խաղաղապահ ուժերի ստեղծման պատմությունը։

Երեխաներին բացատրել են, որ պայթյունավտանգ առարկաների մեծ քանակության պատճառով վտանգավոր է գտնվել այն շրջաններում, որտեղ ավելի վաղ մարտական գործողություններ են ընթացել, ինչպես նաև պատմել են առաջին բուժօգնություն ցուցաբերելու ձևերի մասին։

Սակրավորները ցույց են տվել, ինչպես է տեղի ունենում տարածքների ականազերծումը, ինչպես է աշխատում ականորսիչը, ինչպես նաև հանդերձանք են տվել` փորձելու և իրենց իսկական խաղաղապահ զգալու համար։

Աղբյուրը հաղորդում է նաև, որ Արցախում խաղաղապահ խնդիրների կատարման ընթացքում ռուս զինծառայողներն ավելի քան 60 անգամ հյուր են գնացել երեխաներին պատմության վերաբերյալ ինտերակտիվ դասերի, հայրենասիրական ակցիաների և թեմատիկ ստեղծագործական երեկոների անցկացման համար։ Ընդհանուր առմամբ, այդ միջոցառումներին մասնակցել են ավելի քան 5500 դպրոցական և ուսանող։

Դիտումների քանակը: 4127
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին