Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը Հայաստանում է

Սպուտնիկ V

Այս գիշեր Մոսկվայից օդանավով Երևան է բերվել կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը։ Այդ մասին հաղորդում է Россотрудничество-ի Երևանյան գրասենյակը:

Երևանի օդանավակայանում առաջին խմբաքանակը դիմավորել են ՀՀ-ում ՌԴ դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինն ու ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը: Ներկա է եղել նաև Երևանում Россотрудничество-ի ներկայացուցիչ Անդրանիկ Արզումանյանը:

«Առաջին հերթին կպատվաստվեն ռիսկային գոտում գտնվող խմբերը: Կցանկանայի ընդգծել, որ սա կորոնավիրուսի դեմ պայքարում ՌԴ-ի լայնածավալ աջակցության շարունակությունն է: Սա մեր ժողովուրդների բարեկամական հարաբերությունների և դաշնակցային փոխգործակցության առավել ցայտուն օրինակ է»,- նշել է Պավել Կուրոչկինը:

Ավելի ուշ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի երկու դեղաչափի համար Հայաստանը վճարել է 19 դոլար` նշելով, որ այսօր Հայաստան է բերվել պատվաստանյութի 15 000 դեղաչափ։

Դիտումների քանակը: 4084
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին