Ռուսաստանի ու Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Ղարաբաղյան հակամարտությանը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարար Խայկո Մաասը հեռախոսազրույցի ժամանակ ի թիվ այլ հարցերի, քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարության լրատվական ծառայությունը։

Զրուցակիցները հաստատել են Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների՝ 2020 թ. հոկտեմբերի 10-ի մոսկովյան հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների հրատապ իրականացման անհրաժեշտությունը։

Դիտումների քանակը: 4177
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին