Թուրքական հեռուստաալիքը սխալմամբ ներկայացրել է ճշմարտությունը

TRT

Թուրքական պետական հեռուստաընկերությունը՝ TRT-ն, ուղիղ եթերում ներկայացնելով պատերազմական վերջին զարգացումները Արցախում, սկանդալային վրիպում է թույլ տվել՝ շեղվելով թուրք-ադրբեջանական քարոզչական կեղծիքից։ Թուրքագետ Վարուժան Գեղամյանը նկատել և սոցցանցում կիսվել է այդ տեսագրությունից վերցված լուսանկարով։

Ռեպորտաժի ժամանակ էկրանին հայտնված գլխագրում թուրքերեն նշված է եղել. «Ադրբեջանը հարձակվում է քաղաքացիականների վրա» /Azerbaycan sivillere saldırıyor/։

Նշյալ դրվագը մեծ աղմուկ է բարձրացրել թուրքական մամուլում և սոցիալական մեդիայում։ Սոցիալական կայքերում թուրք օգտատերերը նույնպես իրենց վրդովմունքն են հայտնել՝ այս դիպվածը համարելով խայտառակություն։ Դեպքի առնչությամբ թուրք օգտատերերը հիշել են նաև պետական հեռուստաընկերության կողմից նախկինում ևս թույլ տրված նմանատիպ «սխալները»։

Այսպիսով թուրքական պետական հեռուստաընկերությունը արցախյան պատերազմի այս ողջ ընթացքում 1-ին անգամ, թեկուզև պատահաբար, ներկայացրեց ճշմարտությունը, որը խիստ վրդովեցրեց թուրք հասարակությանը։

Դիտումների քանակը: 4480
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին