Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը տեղի ունեցավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 98-ամյակին նվիրված երեկո:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տոգանյանը: Երեկոյի ընթացքում դիվանագիտական առաքելության ղեկավարը դեսպանատան ոսկե հուշամեդալներ նվիրեց Առնո Բաբաջանյանի անվան հիմնադրամի նախագահ Արա Բաբաջանյանին և նկարիչ Աշոտ Տադևոսյանին:
Երեկոյի ընթացքում հնչեցին ականավոր կոմպոզիտորի հայտնի երաժշտական ստեղծագործությունները:
Միջոցառմանը ներկա էին հայ և ռուս ստեղծագործ մտավորականության ներկայացուցիչներ, ինչպես նաև հայկական համայնքային կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Թողնել պատասխան